Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Աքիֆ Ալիեւը դիմել է ադրբեջանական «Ազադլըգ» թերթին` խնդրելով տպագրել առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային ուղղված իր նամակը, հաղորդում է «Ազադլըգը»:
«Տատանվում եմ «լինել» եւ «չլինելու» մեջ: Մտածում եմ ինքասպանություն գործելու մասին: Մահից չեմ վախենում, սակայն ցանկանում եմ ապրել: Թեկուզ որպես մի պաշտոնյայի վարորդ…
13-14 տարեկանից հրապարակել եմ հոդվածներ մամուլում: 1972-ից սկսած անդամակցել եմ ԽՍՀՄ լրագրողների միությանը եւ Ադրբեջանի Գրողների միությանը: «Խորհրդային շրջանի ադրբեջանական գրականության», «Համարձակություն եւ քաջություն», «Հեյդար Ալիեւն ու մեր գրականությունը» գրքերի, դասագրքերի, մենագրությունների եւ հարյուրից ավելի լեզվաբանական, 5 հարյուրից ավելի գիտական-հրապարակային երկերի հեղինակ եմ: 1968-ից 3-րդ, 1999-ին էլ 2-րդ կարգի ցմահ հաշմանդամության համար թոշակ եմ ստանում: Այդ գումարը սկզբում 140 մանաթ էր (175 դոլար), սակայն 2011-ի օգոստոսից դա էլ կրճատեցին:
Մեզ մոտ բնակչությանը թոշակով ապահովելու գործում քաոսային վիճակ է ստեղծվել: Նախագահը անմակարդակ երգիչներին թոշակ տալու փոխարեն, թող գումար հատկացնի մեզ` դժբախտ ուսուչիցներիս, գիտնականներիս եւ լրագրողներիս: 45 տարվա աշխատանքային ստաժ ունեցող, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, իմ թոշակը կրճատելով պետությունը շահո՞ւյթ է ստանում:
Դուք ղեկավարելով Հեյդար Ալիեւի ֆոնդը, ի՞նչ եք մտածում ինձ պես մարդկանց մասին: Միգուցե սկսեք մտածել մեր մասին…»,-ասված է նամակում, հաղորդում է «Ազադլըգը»:




























