Հայիթիի երկրաշարժը ուժեղ խուճապ է առաջացրել բնակչության շրջանում. մարդիկ բղավելով վազել են փողոցներում, ոմանք` կիսամերկ, գլուխը բռնած:
Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 60 կմ հեռավորության վրա: Ցնցման ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ, ոչ մի ավերածություն չի եղել, բայց բնակչությունը չի մոռացել 2010թ. հունվարին 200 հազար կյանք խլած բնական աղետի հետեւանքները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տեղի աղբյուրներին:
Առաջին հերթին խուճապի են մատնվել 2010թ. երկրաշարժի ժամանակ հիպոկենտրոնին մոտ գտնվածները:




























