Մուամար Քադաֆիին իշխանությունից հեռացնելուց հետո իրավիճակը Լիբիայում մնում է անկայուն: Տրիպոլիի արվարձաններում կրակոցները չեն դադարում արդեն 4-րդ օրը, օտարերկրյա լրագրողներին այնտեղ չեն թույլատրում եւ հայտնի չէ, թե ինչ է այնտեղ տեղի ունենում:

Միաժամանակ երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, ովքեր պահանջում են դադարեցնել արյունահեղությունը եւ միասնության կոչ են անում:

Տեղի հեռուստատեսությունը հայտնել է, որ բախումներ են տեղի ունենում երկու ցեղերի միջեւ, որոնցից մեկը շարունակում է հավատաիմ մնալ Ջամահիրիայի առաջնորդին:

Ցեղերի ավագները, սակայն հերքել են այս տեղեկությունը, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Քադաֆիի ռեժիմի անկումից անմիջապես հետո, «մինչեւ ատամները զինված» լիբիական կլաններն ու խմբավորումները, այդ թվում նաեւ արմատական իսլամիստները կսկսեն իրարից տեղ խլել արեւի տակ: Վերլուծաբանները չեն բացառում երկրի մասնատումը տարբեր տարածաշրջանների, որոնք կղեկավարեն տարբեր ցեղախմբեր: