Թաթարստանում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է մահացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», նոյեմբերի 14-ին, իրար են բախվել մարդատար ավտոմեքենան եւ միկրոավտոբուսը, որի հետեւանքով Հայաստանի 4 քաղաքացիներ են զոհվել:

Երեւանի ժամանակով 18:00-ին, Կազան-Օրենբուրգ ճանապարհի 187-րդ կմ-ին Chery մակնիշի ավտոմեքենան ճակատային մասով բախվել է Ford Transit միկրոավտոբուսին:

Նախնական տվյալներով, մարդատար մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակած ուղի եւ բախվել միկրոավտոբուսին:

Մահացել են Chery-ի վարորդն ու երեք ուղեւորները, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Միկրոավտոբուսի վարորդն ու 8 ուղեւորները լուրջ վնասվածքներ չեն ստացել: