2012 թվականին. Հայաստանը եւ Ճապոնիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի առնչությամբ ճապոնական կողմը հայտարարում է մրցույթ «դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի լոգոն» ընտրելու համար:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ լոգոն կիրառվելու է այդ հոբելյանին նվիրված տարբեր միջոցառումների ժամանակ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 5-ը: Հաղթողի անունը հրապարակվելու է դեկտեմբերի կեսին: