Ֆրանսիացիների մեծ մասը հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: Այդ մասին թուրքական «Today’s Zaman»-ին հայտնել է Եվրախորհդարանի գերմանացի պատգամավոր Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը:
Մեկնաբանելով հակաթուրքական տրամադրությունները ֆրանսիական հասարակության մեջ ընտրությունների նախօրեին, Լամբսդորֆը նկատել է, թե այսօր կան երկու արդիական խնդիրներ, առաջինը դա հայկական հարցն է եւ երկրորդը` Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին:
«Ինչ վերաբերում է հայկական հարցին, բոլորին պարզ է, թե ինչի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է անդամակցությանը, Ֆրանսիայի բնակչության ակնհայտ մեծամասնությունը, ոչ միայն ղեկավարությունը դեմ են արտահայտվում: Այդկերպ, որոշ գործիչներ կարող են օգտագործել շարքային քաղաքացիների տրամադրությունները` իրար կապելով հայկական հարցն ու Թուրքիայի անդամակցությունը: Դրանով մթնոլորտ կստեղծեն, որի դեպքում բարդ կլինի վերականգնել կառուցողական հարաբերությունները»,- կարծում է պատգամավորը:




























