Մոլդովայի նախագահի ընտրությունները չեղյալ են հայտարարվել գրանցված թեկնածուների բացակայության պատճառով:
Խորհրդարանը որոշում կկայացնի նոյեմբերի 18-ին կայանալիք ընտրությունների հետաձգման մասին, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով ընտրության անցկացման հատուկ հանձնաժողովը:
Նշենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն էր, սակայն որեւէ մեկը, ով կհամապատասխաներ անհրաժեշտ պայմաններին, փաստաթղթերի փաթեթ չի ներկայացրել: Փաստաթղթեր են ներկայացրել 14 թեկնածուներ` ֆերմերներ, թոշակառուներ եւ բժիշկներ, սակայն ոչ ոք գործող քաղքական գործիչներից:
Կառավարող Դաշինք հանուն եվրոպական ինտեգրման եւ ընդդիմադիր Կոմունիստների կուսակցություն ուժերը հայտարարել են, թե թեկնածուներ չեն առաջադրի, քանի որ բավարար թվով ձայներ չունեն ընտրվելու համար:
Նշենք, որ Մոլդովան խորհրդարանական երկիր է, իսկ նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից:




























