ԱՄՆ Պենտագոնի կողմից Թուրքիային 111 մլն դոլար արժողությամբ ռազմատեխնիկայի վաճառքի համաձայնագիրը հաստատվել է Կոնգրեսի կողմից։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը չնայած մի շարք կոնգրեսականների ճնշմանը հաստատել է Թուրքիային վաճառվելիք AH-1W Super Kobra ռազմական ուղղաթիռների վաճառքի պայմանագիրը։
Նշվում է, որ ռազմամթերքի վաճառքի պայմանագիրը կազմում է 111 մլն դոլար։ Առաջիկայում Թուրքիա ուղարկվելիք Super Kobra տիպի 3 ուղղաթիռները հաջորդ տարի ամռանը սկսեն մասնակցել PKK-ի դեմ պայքարին։




























