Թուրքիայում 2007-2010թթ. ընթացքում նոր դեղերի փորձարկման արդյունքում 893 մարդ է մահացել, գրում է բրիտանական «Independent» թերթը:
Հնդկաստանում եւ Արեւելքում ընդհանրապես նոր դեղերի փորձարկմանը նվիրված հոդվածում թվային քարտեզ է ներկայացված, որը ցույց է տալիս, թե արեւմտյան դեղագործական ընկերությունների դեղամիջոցների փորձարկումներից քանի մարդ է տուժել:
Մասնավորապես, Հնդկաստանում նշված ժամանակահատվածում զոհերի թիվը հասել է 1727-ի, Թայվանում` 2367, Չինաստանում` 2520, Հարավային Կորեայում` 2861, Բրազիլիայում` 2521, Ռուսաստանում` 1776:
Նշենք, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասին տվյալներ չկան:




























