Երկօրյա այցով, նոյեմբերի 16-ին, Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Քեթրին Էշթոնին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Քեթրին Էշթոնը հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: