Երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանի ազդեցիկ երկու նախարարները` Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը եւ Տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը պայքարում են նավթային սեկտորում գերիշխանության հասնելու եւ լիակատար վերահսկողություն ապահովելու համար:

Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը հայտնում է, որ պայքարի հերթական փուլում Մամեդովին հաջողվել է թույլ չտալ իր հակառակորդին ներխուժելու նավթային սեկտոր: «Քեմալադին Հեյդարովն իսկապես մոտ էր իր նպատակի իրագործմանը: Սակայն վերջին պահին Մամեդովը ստացել է Ռուսաստանի եւ Բաքվի խմբավորումների օժանդակությունը, շտկել իրադրությունը եւ պատասխան գրոհ սկսել «արտակարգ» նախարարի դեմ»,-գրում է «Պոլիգոնը»:

Աղբյուրը նաեւ հայտնում է, որ Ադրբեջանում Մամեդովի խմբավորումը վերահսկում է ցամաքային ճանապարհով կատարվող նավթափոխադրման ոլորտը, եւ այդտեղ «մտնել ցանկացող» յուրաքանչյուր ոք պետք է նախապես ստանա տրանսպորտի նախարարի համաձայնությունը: