«Սիրիայի ազատ բանակը», որը ձեւավորվել է սիրիական բանակի փախստականներից, նոյեմբերի 16-ին գրոհել է Դամասկոսի ծայրամասում գտնվող ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության համալիրը` կրակելով գնդացիրներով եւ նռնականետներով:
Reuters-ը հայտնում է, որ Դամասկոսի հյուսիսում ուղղաթիռների մասնակցությամբ կռիվ է սկսվել: Իրավիճակի, ինչպես նաեւ զոհերի թվի մասին առավել ճշգրիտ տեղեկություններ չեն հաղորդվում` Սիրիայում օտարերկրյա լրատվամիջոցների աշխատանքն արգելելու պատճառով:
Սիրիայի անկարգությունները, որով բազմահազար ընդդիմադիրները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, շարունակվում են 2011թ. մարտի կեսերից: Երկրի իշխանությունները պայքարի էին դուրս բերել կանոնավոր զորքերին, ինչպես նաեւ տանկերն ու զրահապատ մեքենաները: ՄԱԿ-ի տվյալներով` անկարգությունների սկզբից առ այսօր երեքուկես հազարից ավելի մարդ է զոհվել:



























