Գվատեմալայի իշխանությունները որոշել են երկրի նախկին նախագահ Ալֆոնսի Պորտիլիոյին արտաքսել ԱՄՆ, որտեղ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ:

Երկու տարի առաջ ԱՄՆ-ում դատարանը վճիռ էր կայացրել, որի համաձայն Պորտիլիոն, ով Գվատեմալան ղեկավարել է 2000-2004 թվականներին, պետք է կանգնի դատարանի առաջ` ամերիկյան բանկերի միջոցով 70 մլն դոլարի լվացման մեղադրանքով, գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Գվատեմալայի դատարանը Պորտիլիոյի վրայից հանել էր բոլոր մեղադրանքները, բայց երկրի գերագույն դատարանը որոշել էր արտաքսել Պորտիլիոյին: