Քաբուլի օդանավակայանում նոյեմբերի 15-ին ձերբակալվել է ռուսական Ան-72 օդանավը:
Օդանավակայանի տնօրենը «Ազատություն ռադիոկայանի» տաջիկական ծառայությանը («Օզոդի ռադիոկայան») հայտնել է, որ հոլանդական Supreme Food ընկերությանը սպասարկող ինթնաթիռը ձերբակալվել է Աֆղանստանի տրանսպորտի նախարարության հրամանով: Օդանավը ձերբակալվել է, քանի որ թույլտվություն չի ունեցել թռչել աֆղանական տարածքով:
Աղբյուրը հաղորդում է, որ ավելի վաղ Քաբուլում ձերբակալվել են եւս երկու ռուսական ինքնաթիռ: Միջադեպի մանրամասները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սադովնիչի եւ Ալեքսեյ Ռուդենկոյի աղմկահարույց ձերբակալության հետ կապված գործը եւս սկսվել է Քաբուլում: Մարտին օդաչուները ձերբակալվել էին այն ժամանակ, երբ Քաբուլից ուղեւորվել էին տաջիկական Կուրգան-Տյուբե քաղաքը: Օդանավերը պատկանում էին Rolkan ընկերությանը, որը եւս սպասարկում էր Supreme Food-ը:
Տաջիկական կողմը պնդում է, որ օդաչուների ձերբակալման խնդրանքով Դուշանբեին է դիմել Աֆղանստանը: Սադովնիչը եւ Ռուդենկոն իբր լքել են Քաբուլը` չունենալով գրանցման փաստաթղթեր:
Աֆղանական իշխանությունները չեն մեկնաբանում վերոնշյալ պնդումները, բայց BBC News-ի Քաբուլի աղբյուրները հաստատել են, որ նման դեպք եղել է: Աղբյուրը հայտնել է, որ Սադովնիչի եւ Ռուդենկոյի հետ հանցակից լինելու կասկածանքով Քաբուլում ձերբակալվել են Ariana պետական ավիաընկերության 7 աշխատակից, սակայն ավիաընկերության տնօրենը հերքել է այդ տեղեկությունները:



























