Թերթը գրում է, որ ՀՀԿ աղբյուրները հայտնել են, որ նոյեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ։ «Նախատեսվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի պարտության հարցը։ Ամենայն հավանականությամբ դրա պատասխանատվությունը դրվելու է մարզպետ Արմեն Ղուլարյանի վրա, եւ որոշվելու է նրա պաշտոնանկության հարցը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանում մարզպետների եւ մյուս պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը որոշվում է ընտրություններ կազմակերպելու հմտությամբ»,- գրում է «Հրապարակ»-ը:
Տեղադրություն


























