Սիրիայի ժողովուրդը գիտակցեց ներքին դավադրության մասշտաբները, որին ենթարկվում էր երկիրը` ի պատասխան իր սկզբունքային հայրենասիրական դիրքորոշման` պաշտպանելով ընդդիմադիր ուժերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի արաբական հանրապետության ներքին գործերի նախարար Մուհամադ Աշ-Շաարը Դամասկոսի ոստիկանական քոլեջի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է սիրական պետական տեղեկատվական գործակալությունը` ՍԱՆԱ-ն:

Նախարարը նշել է, որ ներքին անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակում են հետապնդել զինյալներին, ովքեր հանցանքներ են գործում խաղաղ բնակչության, զինծառայողների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ:

Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից հակասիրիական պատժամիջոցների ընդունումը շոշափում են ժողովրդի շահերը, եւ այդ հանգամանքն ապացուցում է Արեւմուտքի իրական նպատակները, որոնք կոծկվում են մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ կարգախոսներով:

Նշենք, որ արեւմտյան լրատվամիջոցներն այսօր առավոտյան հաղորդել են, որ այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակը», որը ձեւավորվել է սիրիական բանակի փախստականներից, նոյեմբերի 16-ին գրոհել է Դամասկոսի ծայրամասում գտնվող ռազմաօդային ուժերի հետախուզական ծառայության համալիրը` կրակելով գնդացիրներով եւ նռնականետներով:

Սիրիական աղբյուրները դեռեւս չեն հաստատել այդ տեղեկությունները: