Թուրքիայում Աֆյոնքարահիսար-Քոնիա ավտոճանապարհին իրար են բախվել ավտոբուսն ու միկրոավտոբուսը։ Այնուհետ դրանց են բախվել եւս մեկ ավտոբուս եւ մեկ բեռնատար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 7, վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել՝ 28 հոգի։