Ռուսաստանի Դաշնությունից արտաքսվել է «Օրենքով գող» Գիզո Կարդավան, մականունը` Գիզո: Նրան նստեցրել են Մոսկվա-Կիեւ չվերթի ինքնաթիռ եւ արգելել են 5 տարի Ռուսաստան մտնել:

Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները Գիզոյին ձերբակալել են 2011թ. նոյեմբերի սկզբին: Կարդավան ձեռքի տակ ուկրաինական անձնագիր է ունեցել, բայց Ռուսաստանի տարածքում օրինական գտնվելու փաստաթղթեր չի կարողացել ներկայացնել, հայտնում է «Ռոսբալտը»:

Ռուս ոստիկանները կարծում են, որ Վրաստանի 33-ամյա քաղաքացին բացասաբար էր ազդում շրջանի հանցագործ մթնոլորտի վրա: Նա երիտասարդներին եւ ուղղիչ հաստատություններում գտնվող անձանց «գողական» օրենքներ էր սովորեցնում: Գիզոն նաեւ բնակարանների կողոպուտով զբաղվող, ավտմեքենաներից իրեր հափշտակող եւ թմրանյութեր մատակարարող հանցագործ խմբավորման ղեկավարն էր: