Թուրքիայի խորհրդարանում Ներքին գործերի նախարարը քննադատել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ ելույթի ավարտում նրանց անվանելով անհավատներ, ինչը քուրդ կին պատգամավորների մոտ զայրույթ է առաջ բերել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  քրդական կուսակցության կին պտագամավորներն առարկել են Ներքին գործերի նախարարի ելույթին, որից հետո լարվածություն է տիրել դահլիճում։ Նշվում է, որ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության կին փոխնախագահ Այշենուր Բահչեքափալըն ուժ է կիրառել քրդական կուսակցության կին պատգամավորներ Փերվին Բուլդանի եւ Սեբահաթ Թունջելի նկատմամբ։ Կանանց իրարից բաժանել են տղամարդ պատգամավորները։