Ռումինիան հաստատակամորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` հիմնված միջազգային իրավունքի վրա:

Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, Երեւանում հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկիին` Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսից հետո` NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան:

«Այս հիմնախնդիրը վերաբերում է երկու կողմերին, եւ մենք նպատակ չունենք միջամտելու այդ հարցին: Մենք պետք է հարգենք միջազգային չափանիշները եւ մեր ցանկությունն է տեսնել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը երկու կողմերի միջեւ, քանի որ հիմնախնդրի լուծումը շատ կարեւոր է հարատեւ կայունության եւ տարածաշրջանային տնտեսական զարգացման համար»,- ասել է նա: