Ուկրաինան ու Ռուսաստանը պայմանավորվել են գազի նոր գնի շուրջ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը:
Նա լրագրողներին ասել է, որ գազի նոր գնի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ համապատասխան փաստաթղթերի ստորագրումը կկայանա մոտակա օրերին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Ուկրաինան վաղուց ձգտում է Ռուսաստանից գազի գնի նվազեցման, քանի որ գործող սակագները անարդար համարում:
Գազային համագործակցության նոր պայմանների համաձայն, գազի գինը կլինի 220-230 դոլար հազար խմ-ի համար: Նոր պայմանավորվածությունը ենթադրում է նաեւ ռուս ներդրողին արտոնությունների տրամադրում Ուկրաինայում ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացին մասնակցելու դեպքում, հաղորդել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը:
Միաժամանակ, Ռուսաստանի կառավարությունում ժամանակավրեպ են համարում որեւէ մեկնաբանություն տալ ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի հարցում, քանի որ դրանք շարունակվում են:




























