Իսրայելի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, որոնք մինչեւ վերջին ժամանակներս կենտրոնանում էին ռազմա-քաղաքական ոլորտի վրա, հազիվ թե վերադառնան նախկին մակարդակին:
Այդ մասին APA-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Իսրայելի ազգային անվտանգության ինստիտուտի (INSS) առաջատար վերլուծաբան Խիրշ Գուդմանը (Hirsch Goodman):
Նրա խոսքով, Իսրայելը սխալ է թույլ տվել Թուրքիայի հարցում` ներողություն չխնդրելով Թուրքիայից «Ազատության նավատորմիղի» համար:
Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնի վրա իսրայելական վերլուծաբանը չի բացառում, որ Թել-Ավիվը այլընտրանքային դաշնակիցներ է փնտրելու տարածաշրջանում, որոնց թվում կարող է հայտնվել Ադրբեջանը: «Իսրայելի գլխավոր խնդիրը Իրանն է, այդ պատճառով աշխարհագրական տեսանկյունից դիտարկելու դեպքում հարեւան երկրները մեծ հետաքրքրություններ են առաջացնում Իսրայելի մոտ: ԱՄՆ-ի դիրքերը թուլանում են, իսկ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, այդ թվում Ադրբեջանի դիրքերն ավելի են ամրապնդվում: Ադրբեջանն ու Իսրայելը այսօր ունեն գործնական հարաբերությունների բարձր մակարդակ»,-նշել է Գուդմանը:




























