Հայտնի է դարձել Հայաստանի առողջապահության նախարարության այն աշխատակցի անունը, ում հանցագործը կողոպտել է Սանկտ-Պետերբուրգի «Վիբորգսկայա» հյուրանոցի իր համարում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ խոսքն ամենայն հավանականությամբ, ԱՆ Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ՝ Մարգարիտ Բաբայանի մասին է, քանի որ ներկա պահին նա է գործուղման մեկնել Պետերբուրգ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ի երեկոյան անհայտ հանցագործը ներխուժել է Պետերբուրգի «Վիբորգսկայա» հյուրանոցի համար, որտեղ  կանգ  էր առել 53-ամյա կինը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 19.50-19.55-ն ընկած հատվածում:

Չարագործը հափշտակել է պայուսակը, որում եղել է անձնագիր, բջջային հեռախոս, թվային ֆոտոապարատ եւ 26 հազար ռուբլի: Վնասի ընդհանուր չափը կազմել է 35 հազար ռուբլի: