Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ: Այսպես. Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական Զինված ուժերը բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` շփման գծի տարբեր հատվածներում կրակ բացելով ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունից, մասնավորապես` նոյեմբերի 6-ին հակառակորդը ավտոմատներից, գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով կրակ է բացել ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի դիրքերի վրա: Դրանից զատ, նոյեմբերի 7-8-ին հրադադարը խախտվել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի շփման գծի հարավային, հարավ-արեւելյան, արեւելյան եւ հյուսիս արեւելյան ուղղությամբ: Բոլոր այդ դեպքերում, ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից համապատասխան գործողություններ են կատարվել:



























