Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված երկու կողմի համար:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև «խնդրահարույց հարցեր են կուտակվել»։ Ռուսաստանի իշխանությունները ակնկալում են, որ առաջիկա բանակցությունները հնարավորություն կտան պարզաբանել հարցերը:

MT018749.JPG (92 KB)

MT018762.JPG (111 KB)

MT018786.JPG (117 KB)