Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում աճած բրնձի մեջ ռադիոակտիվ ցեսիումի բարձր մակարդակ է արձանագրվել:
Երկրաշարժից ու ցունամիից հետո «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո առաջին անգամ է նման բան հայտնաբերվում, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, նոր բերքահավաքից ստացված բրնձի մեկ կգ-ի մեջ պարունակում է 630 բեկկերել ռադիոակտիվ ցեսիում, այն դեպքում, երբ թույլատրելի սահմանը 500 բեկկերելն է:
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են վարակված բրինձի օգտագործումը եւ այն պրեֆեկտուրայի սահմաններից դուրս բերելն արգելելու հարցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























