Ռուսական բանակի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը չի բացառում, որ լոկալ հակամարտությունները կարող են վերածվել խոշոր պատերազմի, որտեղ կկիրառվի միջուկային զենք:
Հանդես գալով Ռուսաստանի Հասարակական պալատում նոյեմբերի 17-ին` նա հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի տարածքում լոկալ հակամարտությունների վտանգը մեծացել եւ որոշակի հանգամանքների առկայության դեպքում դրանք կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի, այդ թվում միջուկային զենքի կիրառմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























