Սոված ջրային գիշատիչների խումբը հարձակվել է Բրազիլիայի գետափնյա շրջաններում լողացողների վրա, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել մարմնի վերջութային հատվածներոււմ, ոմանք զրկվել են ոտքի մատներից:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում, տուժել է մոտ 15 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Միջադեպը գրանցվել է Մատու-Գրոսու նահանգում` Դավերոն գետի մերձափնյա տարածքում, ինչպես նաեւ Պարագվայ գետի տարածում:
Փորձագետները պնդում են, որ գիշատիչների ագրեսիվությունը պայմանավորված է ջրի ցածր մակարդակի հետ: Խնդիրը կլուծվի, երբ սկսվի անձրեւային շրջանը:




























