Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) «սահմանափակ պատկերացում ունի Կորեայի ժողովրդա-դեմակրատական հանրապետության (Հյուսիսային Կորեա) միջուկային ծրագրի ներկա վիճակի վերաբերյալ, հետեւաբար ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրը «շարունակում է լուրջ մտահոգություն մնալ»: Այս մասին Վիեննայում մեկնարկած ԱԷՄԳ կառավարման խորհրդի նստաշրջանի բացմանը հայտարարել է գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն:
Ամանոն հիշեցրել է, որ գործակալությունը 2009թ. ապրիլից զրկվել է ԿԱԺՀ-ում, երաշխիքային համաձայնագրին համապատասխան, վերահսկողական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից: Նա Փհենյանին կոչ է արել կատարել ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բոլոր պահանջները եւ պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























