Փարիզի դատախազությունը  որոշել է  աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարների կողմից նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեծ գումարներ վերցնելու համար Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի եւ նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի  դեմ գործ չբացել, ապացույցների բացակայության պատճառով, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նախաքննությունը սկսվել է 2011թ. սեպտեմբերին` այն բանից հետո, երբ հարցազրույցներից մեկում ֆրանսիացի փաստաբան Ռոբերտ Բուրժին խոստովանել էր, որ, որպես Ելիսեյան պալատին մոտ գտնվող մարդ, անձամբ էր Շիրակի մոտ տանում աֆրիկյան փողերով լի ճամպրուկները: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, Ֆրանսիայի նախկին նախագահն ու վարչապետը 10 տարվա ընթացքում ստացել են մոտ 20 մլն դոլար, իսկ առավել շատ գումար` ավելի քան 10 մլն դոլար, տրվել է 2002թ. նախընտրական քարոզարշավի նախօրեին:

Շիրակը եւ Վիլպենը հերքել են մեղադրանքները եւ սպառնացել Բուրժիին դատի տալ զրպարտանքի համար:  Ի դեպ, Վիլպենը պատրաստվում է 2012թ. գարնանը մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Միեւնույն ժամանակ, փաստաբանը չի կարողացել իր պնդումների որեւէ շոշափելի ապացույց ներկայացնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: http://www.itar-tass.com/

Հիշեցնենք, որ սա Շիրակի եւ Վիլպենի դեմ առաջին գործը չէ: Շիրակը մեղադրվում է վատնումների եւ Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ (1977-1995թթ.) http://news.am/arm/news/50464.html, իսկ դը Վիլպենին 2011  թվականի մայիսին մեղավոր էին ճանաչել Սարկոզիին զրպարտելու մեջ: