«Ժառանգություն» կուսակցությունն այսօր վերջնական պատասխան չունի, թե ով է լինելու իր դաշնակիցն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին, այսօր` նոյեմբերի 17-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Եթե խոսքն ընտրություններին մասնակցելու մասին է` ընդդիմության լուրջ ներկայացվածություն ապահովելու համար, «Ժառանգությունն» այդ հարցում շփման կետ կարող է գտնել ցանկացած ուժի հետ: Սակայն միության ձեւավորումը այլ հարց է: Վերջին շրջանում «Ժառանգությունը» շարժվում է մարտի 13-ին կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում կայացրած որոշմանը համապատասխան: Դա մեր օրակարգն է: Մենք նաեւ նախընտրական ծրագիր եւ գաղափարախոսություն ունենք: Դաշինքի մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ ինչ-որ ուժի կամ կուսակցության հետ կհաջողվի համատեղ օրակարգ ձեւավորել»,- նկատել է Սաֆարյանը:

Այսօրվա դրությամբ, ըստ պատգամավորի, «Ժառանգություն» կուսակցությունը դեռ վերջնական պատասխան չունի, թե ով կլինի իր դաշնակիցը: Այդ կապակցությամբ հանդիպումներ եւ քննարկումներ են ընթանում, եթե դրանք բերվեն ինչ-ինչ արդյունքներ, հանրությունը կտեղեկացվի: ՀՅԴ-ի հետ հնարավ որ համագործակցության ամսով Սաֆարյանը նշել է, թե իրենք համագործակցում են ԱԺ-ում որոշ օրինագծերի շուրջ, սակայն դաշինքի հարցը չափազանց լուրջ է: