Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել Խաչատուր Ավետիսյանին ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակելու մասին: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ավետիսյանն ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Խաչատուր Ավետիսյանը Կոտայքի բաժնի պետի պաշտոնում փոխարինել է Արթուր Գրիգորյանին, ով օրերս ուղարկվել է կադրերի ռեզերվ: