Ֆրանսիայում ձերբակալվել են Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, այսպես կոչված «կովկասյան մաֆիայի» ներկայացուցիչներ, որը մանսագիտացել էր կենցաղային գողություններ կատարելու մեջ:
Բնակելի շենքերում գողությունների համար, ընդհանուր առմամբ, կալանավորվել է 23 մարդ, հայտնել են դատախազության Բորդոյի մասնագիտացված միջտարածաշրջնային իրավական վարչությունից:
Դատախազության տվյալներով, կալանավորումներն իրականացվել են այսօր` նոյեմբերի 18-ի առավոտյան` Փարիզում, Արյեժ, Ավեյրոն, Ժեր, Թարն, Թարն-ի-Գարոնա եւ Լո դեպարտամենտներում:
Հանցագործները գողացել են ամեն ինչ` կանխիկ փող, թվային տեխնիկա, թանկարժեք իրեր եւ այլն: Գողոնն իրացվել է հայկական հանցավոր ցանցի միջոցով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Դատախազության ներկայացուցչի խոսքով, խումբը գործել է շուջ մեկ տարի: Հանցավոր գործունեությունից ստացվող եկամուտների մեծ մասն ուղարկվել է Վրաստան: Դրանից հետո, հնարավոր է, գումարները վերաբաշխվել են եւ ուղարկվել նաեւ այլ երկրներ, բայց այդ մասին ֆրանսիական իրավապահներին ոչինչ հայտնի չէ:
Կասկածյալները մոտ օրերս կկանգնեն քննիչի առաջ` մեղադրանք առաջադրելու համար:




























