Սիրական Համա քաղաքում ֆուգասի պայթյունի հետեւանքով զոհվել են անվտանգության երեք աշխատակիցներ եւ վիրավորվել է մեկ սպա, հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Իր հերթին, արբանյակային «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է երեք ցուցարարների մահվան մասին, ովքեր սպանվել են նոյեմբերի 18-ին երկրի անվտանգության ուժերի կողմից:

Սիրիական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ուրբաթօրյա աղոթքի հազարավոր մասնակիցներ Դամասկոսի մզկիթներում բողոքի ակցիա են կազմակերպել Արաբական լիգայի երկրների` Սիրային անդամակցությունից զրկելու որոշման կապակցությամբ:

Նշենք, որ Արաբական պետությունների լիգան Սիրիային վերջնագիր էր ներկայացրել, ըստ որի` Սիրիան բռնությունը պետք է դադարեցներ երեք օրվա ընթացքում, հակառակ դեպքում երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու: