Հայաստանի զինված ուժերի զինծառայողի վրա կրակել են Արարատի մարզում:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ նոյեմբերի 16-ին ժամը 21:20-ին Էրեբունի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի պայմանագրայի զինծառայող Համլետ Հայկի Մկրտչյանը` հրազենային վիրավորմամբ:

Փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Քր.օր.-ի 239 հոդվածով (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը), ընթանում է նախաքննություն:

Դեպքի կապակցությամբ ձերբակալված եւ կալանավորված անձինք դեռ չկան: Մերի Սարգսյանը նաեւ չհայտնեց դեպքի այլ մանրամասներ` վկայակոչելով նախաքննության գաղտնիության սկզբունքը: