Միլիարդատեր դառնալու համար պարտադիր չէ քոլեջ ավարտել: Forbes ամսագիրը ներկայացրել է միլիարդատերերի ցանկը, որոնք չեն ավարտել միջնակարգ դպրոցը, հաղորդում է shine.yahoo.com կայքը: Նրանց  շարքում է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, որի կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար: Նա  8-րդ դասարանից թողել է  դպրոցը` սիրողական բռնցքամարտով զբաղվելու համար:

Թերուս-միլարդատերերի շարքում են «Virgin Records» ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը (6,8 մլրդ դոլար),  հանրահայտ Gucci եւ Puma ապրանքանիշերի սեփականատեր Ֆրանսուա Պինոն (8,7 մլրդ),  Իսպանիայի ամենահարուստ մարդը`  նորաձեւության Inditex (Zara եւ Massimo Dutti ապրանքանիշեր) կայսրության հիմնադիր Ամասանիո Օրտեգան  (31 մլրդ դոլար):