Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շատ կարեւոր ուղերձ ունի՝ ասվում է, որ այս շանսը, որ կա, կարեւոր է, որ օգտագործվի իշխանությունների կողմից դրական առումով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Այս պատուհանը բաց է, գնդակն իրենց դաշտում է:  Եկեք արձանագրենք, որ այս շանսը չընդունելով ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար, իրենց ուսերի վրա է: Իրենք անլուրջ են նայում, քամահրանքով են նայում, մեկ-մեկ ժպտում են, մեկ-մեկ ընկնում են հիստերիայի մեջ, բայց կարեւոր եզրահանգումներ պետք է անեն, որ չեն անում:

Պետք է հասկանան, որ սա իրենց համար եզակի հնարավորություն է այս շանսից օգտվելու»,-ասաց նա:

Գառնիկ Դանիելյանի խոսքով, հիմա շատ կարեւոր է, որ մենք կարողանանք Շարժումը ճիշտ ուղությամբ տանել. «Շատ կարեւոր է նաեւ, որ տասնյակ հազարավոր մարդիկ, որ հավաքվում են հրապարակում,  իրենց ակտիվ գործողություններով աջակցեն շարժմանը: Այն մարդիկ, որոնք մտածում են, որ հայրենիքի համար 1-2 ժամից ավելի պայքարել իմաստ չունի, չարաչար սխալվում են: Այօընտրանքը Հայաստանի չգոյությունն է»,-ասաց նա: