Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի այրին` Դանիելը հասպիտալացվել է Փարիզում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գրում է ria.ru-ը:
Դանիել Միտերանին տեղափոխել են հիվանդանոց նոյեմբերի 18-ի առավոտյան: 87-ամյա կնոջ վիճակը եւ հոսպիտալացման պատճառները դեռ հայտնի չեն:
Սեպտեմբերի կեսերին Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը արդեն տեղափոխվել էր հիվանդանոց շնչառության հետ կապված խնդիրների պատճառով:
Ֆրանսուա Միտերանը եղել է Ֆրանսիայի նախագահ 1981-1995 թվականներին (երկու անգամ 7 տարով): Նա մահացել է 1996-ի հունվարի 8-ին:




























