Բաքվում 37-ամյա Մարիա Գերասիմովան նոյեմբերի 18-ին իր բնակարանի լոգարանում բենզին է լցրել վրան եւ ինքնահրկիզվել:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ինքնահրկիզման պահին նա տանը միայնակ է եղել: Նրա ճիչերը լսելով` օգնության են հասել հարեւանները, սակայն արդեն ուշ է եղել:
Ինքնասպանության պատճառները հայտնի չեն, սակայն հայտնի է, որ կինը հիվանդ է եղել լեյկեմիայով:




























