Երեւանում, նոյեմբերի 18-իի գիշերը, Էրեբունի վարչական շրջանում, տաքսու 26-ամյա վարորդի սպանությունը բացահայտվել է:
Ավեկլի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էրեբունի վարչական շրջանում ծագած վիճաբանության արդյունքում սպանվել է Երեւանի Խաղաղ Դոն փողոցի բնակիչ, տաքսու վարորդ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանը:
Էրեբունիի բնակիչների շրջանում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, վիճաբանություն է ծագել ուղեւորի եւ վարորդի միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Գ. Մելքոնյանը դանակահարության հետքերով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքների հետքեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.30-ին, բերման են ենթարկվել 20-ամյա Կարապետ Մ.-ն, 24-ամյա Միքայել Ռ.-ն, 22-ամյա Վլադիմիր Ռ.-ն եւ 22-ամյա Հակոբ Բունիաթյանը:
Հակոբ Բունիաթյանը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոկայանատեղի պարսպի հետնամասում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով չորս անգամ հարվածելով Գալուստ Մելքոնյանին` պատճառել է մահ:
Հակոբ Բունիաթյանը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն




























