ՆԳՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում ժամը 15:30-ի դրությամբ :
Ըստ օպերատիվ դրության որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդու: Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել 1 անձը չպարզված քաղաքացու դի: ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն:




























