Հաջորդ մի քնաի ամիսները կցուցադրեն, թե ինչպիսին են Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հեռանկարները։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կիրակի հրապարակած հայտարարությունում՝ նվիրված հանրապետության Անկախության օրվան։
Բլինքենը կարծում է, որ Թբիլիսիի համար Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալը «պատմական մասշտաբի» իրադարձություն էր»։ «Հաջորդ մի քանի ամիսները վճռական կլինեն այն տեսակետից, որ տեսնենք, թե ինչպես է այդ հնարավորությունն իրականություն դառնում»,- ավելացրել է նա։ «Մենք կոչ ենք անում Վրաստանի ղեկավարությանը քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են ճիշտ ուղղությամբ առաջ ընթանալու համար»,- ընդգծել է Բլինքենը։
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ցուցադրում է «անսասան հավատարմություն Վրաստանի դեմոկրատական ապագային եւ բարգավաճմանը», ինչպես նաեւ նրա «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամենաակտիվ կողմնակիցներից է»։ Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը «մտադիր է օգնել Վրաստանին կառուցել անվտանգ եւ բարգավաճ եվրոպական դեմոկրատիա» եւ աջակցում է «վրացի ժողովրդի եվրատլանտյան ապագայի ձգտմանը»։
Վրաստանում կիրակի նշել են Անկախության օրը։


























