Իտալական «Միլան» ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին օրերս հայտարարել է, թե ակումբը չի վաճառվելու: Նա դա հայտարարել է՝ ի պատասխան Իտալիայի վարչապետ եւ ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիի հայտարարությանն առնչվող լուրերի: Վերջինս հայտարարել էր, թե կվաճառի ակումբը, եթե հայտնվի որեւէ մեկը, որ կարող է «Միլան»-ի համար անել ավելին, քան ինքը:

«Նա ասել է, թե կվաճառի „Միլանը“, եթե գտնի իրենցի ուժեղին: Բայց նրանից ուժեղ ոչ ոքը չկա, հետեւաբար եւ ակումբը չի վաճառվի»,- ասել է Գալիանին:

Նշենք, որ շրջանառվում էին մի շարք օտարերկրյա գործարարների անուններ, բայց ակումբը միշտ հերքել է տեղեկատվությունը: