Անկեղծորեն ասած գնում ենք մեր հարցադրումները կատարելու. կարծում եմ՝ այսքան ժողովրդին տեսնելը պետք է որ իրեն, եթե հրաման չունի, հասկանալու, լսելու, հանդիպելու և պատասխանները տալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, դեպի ներքին գործերի նախարարություն երթի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Դիտարկմանը, որ գուցե ՆԳ նախարարն իրեն չընդունի՞, նա արձագանքեց. «Տեսնենք, Ընդունել-ընդունելը ոչ պատիվ է, ոչ անպատվություն է: Մենք կախված չենք իր ընդունել-չընդունելուց։ Կիջնի, կհանդիպի այս ժողովրդի հետ, որին կոչված է ծառայելու, շատ լավ, չէ, չէ՝ կտեսնենք մնացածն ինչ է լինելու»,-  ասաց Սրբազանը։

Հարցին՝ ինչ օրակարգ, անելիքներ ունե՞ք, Բագրատ Սրբազանն ասաց. «Մենք ամեն օր ասում ենք և անում ենք։ Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է»։