Վլադիմիր Զելենսկին բացառիկ հարցազրույց է տվել բրիտանական Guardian թերթին, որում հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է իրավունք ստանան հարվածելու Ռուսաստանի տարածքին՝ օգտագործելով արևմտյան դաշնակիցների տրամադրած զենքերը։
«Սա բացարձակապես անտրամաբանական է։ Զենք ունենալ, տեսնել մարդասպաններին, ահաբեկիչներին, որոնք մեզ սպանում են ռուսական կողմից։ Ինձ թվում է, որ երբեմն նրանք պարզապես ծիծաղում են այս իրավիճակի վրա, որ նրանք, գիտեք, նման են որսի: Որս մարդկանց վրա։ Այսինքն՝ նրանք հասկանում են, որ մենք նրանց տեսնում ենք, բայց մեր զենքով չենք կարող հասնել նրանց»,- ասել է Վլադիմիր Զելենսկին Guardian-ին տված հարցազրույցում։
Վերջին օրերին ավելի ու ավելի շատ արևմտյան երկրներ վերացնում են իրենց զենքերով ռուսական տարածքին հարվածելու արգելքը, որը ստացել է Ուկրաինայի Զինված ուժերը։
Բազմաթիվ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի թիրախներին, բայց միայն Բելգորոդի շրջանում։
Ուկրաինայի նախագահը Guardian-ի լրագրողներին ասել է, որ Բրիտանիան դեռ «100%-անոց թույլտվություն» չի տվել իր զենքով հարվածել Ռուսաստանին, քանի որ սպասում էր ԱՄՆ-ի նման քայլի։
«Մենք այս հարցը երկու անգամ բարձրացրել ենք։ Մենք նրանից հաստատում չենք ստացել»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեյվիդ Քեմերոնին։
Ուկրաինայի զինված ուժերը պետք է Ռուսաստանին հարվածելու իրավունք ունենան. Զելենսկի

Հասանելի է
русский

























