Արևմտյան երկրները, որոնք իբր «հավանություն են տվել» իրենց մեծ հեռահարության զենքի կիրառմանը Ռուսաստանի տարածքում (անկախ նրանից՝ խոսքը մեր երկրի հին, թե նոր մասերի մասին է), պետք է հստակ հասկանան հետևյալը: Դրա մասին սոցցանցերում գրել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«1. Նրանց ամբողջ զինտեխնիկան և մեր դեմ կռվող մասնագետները ոչնչացվելու են ինչպես նախկին Ուկրաինա տարածքում, այնպես էլ այլ երկրների տարածքում, եթե այնտեղից հարձակումներ գործեն Ռուսաստանի տարածքի վրա։
Ռուսաստանը ելնում է նրանից, որ նախկին Ուկրաինայի կողմից օգտագործված բոլոր հեռահար զինատեսակները արդեն ուղղակիորեն վերահսկում են ՆԱՏՕ-ի երկրների զինվորականները։ Սա ամենևին էլ «ռազմական օգնություն» չէ, այլ մասնակցություն մեր դեմ պատերազմին։ Եվ նրանց նմանատիպ գործողությունները կարող են դառնալ պատերազմ սկսելու պատրվակ՝ casus belli:
ՆԱՏՕ-ն ստիպված է կողմնորոշվել՝ ինչպես որակել բլոկի առանձին երկրների տեխնիկայի/օբյեկտների/զինվորական անձնակազմի վրա հնարավոր պատասխան հարվածների հետևանքները Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածների համատեքստում:
Ըստ երևույթին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ցանկանում է ձևացնել, թե խոսքը Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրների ինքնիշխան որոշումների մասին է՝ Կիևի ռեժիմին զորավիգ լինելու վերաբերյալ, և այստեղ 1949 թվականի հավաքական ինքնապաշտպանության պայմանագրի կանոնը կիրառելու հիմք չկա»,-ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։





























