Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ էլ՝ հոկտեմբերի 10-ին Նալբանդյանը մեկնել էր Շվեյցարիա՝ ստորագրելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված արձանագրությունները:




























