Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) Խորհրդի նիստը մեկնարկել է Ալմաթիում՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ։ Նիստի ընթացքում քննարկվելու են հավաքական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները, նշվել է Խորհրդարանական վեհաժողովի թելեգրամ-ալիքում հրապարակված հայտարարությունում։

«Խորհրդարանականները կքննարկեն հավաքական անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու միջոցները, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի փոփոխությունները 2021-2025թթ. ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման ուղղությամբ»,- նշվել է հաղորդագրությունում։