Իրանի նախկին նախագահ Մոհսեն Հաշեմի Ռաֆսանջանիի որդին հրաժարվել է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո, հայտնում է Fars գործակալությունը։
Ավելի վաղ մասնակցությունից հրաժարվել էր նաեւ նախկին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
Գրանցվել են այնպիսի թեկնածուներ, ինչպիսիք են խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմատին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, մշակույթի նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին և այլք։
Իրանի սահմանադրության համաձայն՝ նոր ընտրությունները պետք է անցկացվեն նախագահի մահվան հայտարարությունից հետո 50 օրվա ընթացքում։
Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիի որդին հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին

Թեմա
Տեղադրություն




























