Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման գործընթացը պետք է իրականացվի միայն այն փաստաթղթերի հիման վրա, որոնք անսասան իրավական հիմք ունեն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում,  2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին հայտնել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այսպես եղավ Տավուշի մարզում, արդեն սահմանագծված տեղամասում։

«Մեր միանշանակ որոշումն այն է, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա»,- ասել է Միրզոյանը։